Day: December 11, 2023
«Իմ մեկ օրը …………. օրոք»
Ես կուզեի ապրել Տիգրան Մեծի օրոք տեսնել, թե ինչքան մեծ է իմ Հայաստանը, իմ Էրեբունին։ Վերջապես կուզեի տեսնել Տիգրան Մեծին։ Թե ինչքա՞ն գործ է արել նա Հայաստանի համար։ Եվ կուզենայի լինել Պապ թագավորի օրոք։ Ապրել նրանց շքեղ պալատներում։ Նաև կուզեյի վերադառնալ անցյալ, ապրել նրանց դժվարությունները։ Պատերազմել մեր թշնամիների հետ թրերով, վահաններով, նետերով։ Ապրել նրանց փոքրիկ տնակներում։ Առանց հեռախոս, էլեկտրականություն, համակարգիչ, լույս։ Կուզեյի ապրել նախնիներիս հետ։ Փայտ, քարածուխ վառել վառարանը տաքացնելու համար։ Գնալ ձկնորսության, հողագործության, որսորդության։ Ուզում եմ տեսնել հին կենդանիներին։ Տեսնել թե ինչպե՞ս են զենքեր, թրեր, վահաններ պատրաստել։