Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ թեմաների շուրջ․
- Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
- Նոր դասագրք- էջ՝ 68
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
- Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։
Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։
- Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։
Ֆոտոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։
- Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։
Երկու գործընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։