- Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։
Այս ճամբարի ընթացքում մենք սկսեցինք ավելի լավ նկարել, գունազարդել մանր աշխատանքները։
- Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
Ես որոշեցի ընկերներիս հետ գնալ սունկ հավաքելու, ճանապարհը շատ ուրախ էր, երգում էինք, զրուցում և ինչպե՞ս մոլորվեցինք մենք էլ չհասկացանք։ Եվ ինչքան էլ փնտրեցինք վերադարձի ճանապարհը այդպես էլ չգտանք։ Բոլորս խուճապի մեջ էինք, մտածում էինք, ի՞սկ եթե գազանները գան մեզ ուտեն։ Որոշեցինք գոռալ կարող է մեկը մեզ փրկելու գան։ Բոլորս գոռում էինք, բայց այդպես էլ ոչ ոք մեզ փրկելու չեկավ։ Արդեն հուսահատվել էինք, տուն վերադառնալու հույս չունեինք։ Մի քիչ քայլեցինք և հանդիպեցինք մի տան ոչ ավելի նման էր խրճիթի։ Շատ հին էր, կեսը փլված էր, բայց ապրելու համար լավ վայր էր։ Բոլորս շշմած կանգնել էինք, ոչ մեկս ռիսկ չէր անում մոտենալ տանը։ Մենակ ես մոտեցա տանը դուռը կամաց բացեցի և մտա ներս։ Ամբողջովին մութ էր, լուռ և փոշոտ։ Հետո բոլորս ներս մտանք և ճար չունենալով գիշերեցինք այդտեղ։ Համենայն դեպս տաք էր և ապահով։ Առավոտյան որոշեցինք շարունակել ճանապարհը։ Գտանք մի քաղաք, որի մասին ոչ մեկս չէր լսել։ Այնտեղ էլ մոլորվեցինք ճանապարհին անծանոթներին հարցնում էինք, բայց ոչ մեկը տեղյակ չէր։ Շատ սովածացանք անծանոթներից ուտելիք կամ գումար էինք խնդրում, կամ ասում էին․ հեռացեք կամ մեզ օգնում էին մեզ, հայտնվեցինք մի խանութում, այդտեղի վաճառողին էլ հարցրեցինք և նա օգնեց մեզ գտնել տան ճանապարհը։ Մենք նրանից շնորհակալություն հայտնեցինք, մեզ օգնելու համար։ Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ: Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: