Ճամփորդության դեպի Ազգային պատկերասրահ և Բարեկամության անսամբլի փորձին

Մենք պարի խմբով գնացել էինք ճամփորդության դեպի Ազգային պատկերասրահ և Բարեկամության անսամբլի փորձին։ Սկզբում գնացինք Ազգային պատկերսարահ գորգերը նայելու, շատ հետաքրքիր էր։ Պահպանվել էին հին գորգերը։ Իսկ հետո գնացինք Բարեկամության անսամբլի փորձին, շատ լավ էին պարում, շատ հրաշալի։ Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ։

Հունվարյան ճամբար․ Երկրորդ շաբաթվա ճամբարային օր 1

Այսօր երկուշաբթի է՝ երկրորդ շաբաթվա ճամբարային առաջին օրը։ Այսօր մենք նկարեցինք անվան առաջին տառի թռչնատառը։ Քոլեջի ուսանողների հետ խոսեցինք <<Արհեստական բանականության>> մասին։ Խաղեր խաղացինք։

Հունվարյան ճամբար․ Օր 3

Այսօր չորեքշաբթի է՝ ճամբարային երրորդ օրը։ Այսօր մենք տարազի էսքիզները նկարեցինք կտորի վրա։ Իսկ հետո Ավագ դպրոցի սովորողների հետ քննարկեցինք <<Արհեստական բանականության>> մասին։

Հունվարյան ճամբար

Այսօր <<Հունվարյան ճամբարի>> առաջին օրն էր այս օրը հետաքրքիր էր և մի – քիչ խառը։ Ընկեր Թամարայի հետ խաղացինք թելերով խաղ, սկզբում մի – քիչ բարդ էր։ Հետո գնացինք երգի։ Այս օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։