Շաղկապ․ Հայոց լեզու7

  1. Ընտրի՜ր շաղկապով սկսվող վերնագրերից մեկը և գրի՜ր պատում։

«Որովհետև ես հասկանում եմ․․․»

«Քանի որ կյանքում ամեն ինչ պատահում է․․․»

«Ու այդ օրվանից ես միշտ ժպտում եմ․․․»

Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Շաղկապները լինում են երկու տեսակ ՝ համադասական և ստորադասկան։

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։

Ստորադասական շաղկապ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։ Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։ Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։ Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։ Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

1.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Իսկ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց,որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Նա մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից,երբ(ինչ) գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր,և երկրների կուսակալ: Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Իսկ հնէաբանը,և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

262. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

2.Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես:

Օրինակ` Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ) — Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։ Այդ կղզին կատարյալ դրախտ է, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Չնայած անձրևը արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում չնայած անձրևը արդեն դադարել էր

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ)

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ գտել եք քարի կտորը։ Որտեղ գտել եք քարի կտորը, այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը։

3.Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան,որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև չեն վախենում։

Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, որպեսզի գողերը չվնասեին անտառը:

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որ ազատվի թակարդից:

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդիկ խանգարում էին հանգիստը:

Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև ավելի սառն է:

Leave a comment