Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

  1. Ընտրի՜ր շաղկապով սկսվող վերնագրերից մեկը և գրի՜ր պատում։

«Որովհետև ես հասկանում եմ․․․»

«Քանի որ կյանքում ամեն ինչ պատահում է․․․»

«Ու այդ օրվանից ես միշտ ժպտում եմ․․․»

2. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում մի ինչ որ բան տեսավ, դա դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: (ինչ որ)

Պապն այդ օրը ինչ որ բան էր պատմում, աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ:

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)

Մի ինչ որ բան ծածկում էր աղբյուրն ու գուռը, ինչն ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:

Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանը դա էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

3. Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, իսկ դահլիճը փակ էր: Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և զարմացավ: Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու նա շատ է տխրել: Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու հիմա պետք է տամ: Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ ուղղակի թողել եկել էին: Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ սկյուռիկը փախել էր:

4. Կետադրի՛ր Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

5. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր: Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

6. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու: Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին: Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը: Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան: Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:

Leave a comment