Ֆիզիկայից անցնում ենք ուժեր, տիեզերական ձգողությունը թեմաները պարզվեց, որ ուժի միավորը անվանել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի անունով, ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը հատկապես խնձորի պատմությունը։

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին: Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական ձգողության օրենքը: Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին»:
Երկրում մոլեգնում էր ժանտախտի համաճարակը։ 22-ամյա Նյուտոնը, որ արդեն Անգլիայի հնագույն՝ Քեմբրիջի համալսարանի բակալավր էր, ստիպված վերադարձավ հայրենի գյուղ՝ Վուլսթրոփ՝ իրենց տոհմական կալվածքը։ Այդ տարիները, սակայն նշանակալից էին Նյուտոնի համար։ <<Այդ ժամանակ ես մտավոր ուժերիս ծաղկման շրջանում էի և մաթեմատիկայի ու փիլիսոփայության մասին մտածում էի ավելի շատ, քան երբևէ դրանից հետո>>, – գրում է Նյուտոնը շատ տարիներ անց։ Հենց այդ շրջանում է Նյուտոնը հայտնագործել բնության կարևորագույն օրենքներից մեկը՝ տիեզերական ձգողության օրենքը։