Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

1.Պատմությունը շարունակի՛ր :

Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը։ Շատ էինք վախենում, կասեի սարսափում էինք։ Այսպիսի բան դեռ մեզ հետ չէր պաահել։ Չգիտեինք ինչ է կատարվում։ Երբ հասանք տեղ ավելի հանգիստ էինք, մեր բարեհաջող թռիչքի համար։

2.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Ֆինլանդիայում նոր օրենք է ընդունվել։ Ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ : Փղերը միակ «մերժվածները» չեն։ Ֆինլանդիան առաջին երկիրն է, որ նման օրենք է ընդունել:

3.Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը: Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը: Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան ինձ մոտ բերեին՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև ավարտեցի աշխատանքն, ու ետ տարավ կաթսան: Սակայն գործը վատ էի կատարել։ Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևում այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին: Ես հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

4.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր , երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում՝ մի կկու է կանչում ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս:

Leave a comment