1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ։
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ = kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է։