1.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Երբ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքան է ջուր հավաքվում այս փոսում:
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Ով պետք է վերականգնի հատված անտառները: Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները: Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար: Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար: Ով այդպես գրավեց քո ուշադրությունը: Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց քո ուշադրությունը: Երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: Գոնե ասա՛, թե Երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։
2.Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն = քառասուն – քառասուն, քառասունական
յոթանասուն = յոթանասուն – յոթանասուն, յոթանասունական
ութսուն = ութսուն – ութսուն, ութսունական
տասնութ = տասնութ – տասնութ, տասնութական
երկու հարյուր = երկու հարյուր – երկու հարյուր, երկու հարյուրական
3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են (ստեղծագործություն) ցուցադրվել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում (դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում։
4.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Իմ հեծանիվը ընկավ փոսը։
Քո հագուստը շատ գեղեցիկ է։
Նրա ձեռքին ինչ որ բան կար։
Իր դրամապանակը ընկավ ցած։
Մեր դասարանը ամենալավն է։
Ձեր նկարը շատ հետաքրքիր է։
5. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական – ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
Սեռական – իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական – ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական – ինձնից, քեզնից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական – ինձանով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանցով
Ներգոյական – իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Նրանց և իրենց