Բարի շաբաթ սիրելիներ։Կրկնում ենք գոյական խոսքի մասի հոլովները։
- Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․
1.Խոնարհ, հեզաբարո, բարեխիղճ համեստ աշխատող,չափավոր, պարզ, հասարակ, անշուք,
2.Մեղմ, Լուսնի խաղաղ լույս, գետի խաղաղ ընթացք։
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց հարցերին:
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:
Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Ցույց են տալիս թե ինչին կամ ում են մոտենում։
3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Հյուրի – Սեռական հոլով
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Ընկերոջ – Սեռական հոլով
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Մոր – Սեռական հոլով
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Հորեղբոր – Սեռական հոլով
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Սեղանի – Սեռական հոլով
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Հոր – Սեռական հոլով
4.Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝ Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան: Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան։
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան – որպեսզի մարդիկ կարողանան վերադառնան անցյալ, մանկություն։ Եվ հիշեն իրենց կյանքի լավ պահերը։