Կարդա՜ և սովորի՜ր։
Դերբայներ
Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Անկախ դերբայները ունեն ինքնուրույն կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝
- անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
- ենթակայական դերբայ — վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
- համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
- հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած
Կախյալ դերբայները ինքնուրույն կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։
Կախյալ դերբայներն են՝
- անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
- ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
- վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել, -(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։ - ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են -ի, -ա վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
| Դերբայ | Հիմք | Վերջավորություն |
|---|---|---|
| Անորոշ | կարդ, պատմ | ալ, ել |
| Ենթակայական | կարդ, պատմ | ացող, ող |
| Հարակատար | կարդ, պատմ | ացած, ած |
| Համակատար | կարդ, պատմ | ալիս, ելիս |
| Անկատար | կարդ, պատմ | ում, ում |
| Վաղակատար | կարդ, պատմ | ացել, ել |
| Ապակատար | կարդ, պատմ | ալու, ելու |
| Ժխտական | կարդ, պատմ | ա, ի |
1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
2.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանում են իրարից։
Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)
Անցեք անտառապատ բլուրը, գտեք աղետի հետքերը:
Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Շոգենավն կանցնի նավաշինարանից, դուրս կգա ծովածոց, ու նորից կզգա լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն։
Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
Դու պետք է հետևես նրանց և պարզես տեսակները։
3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում(ձեռագրերում): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները(հանքանյութեր) դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր(քարանձավ) ու մետաղ ձուլելու տեղեր(մետաղաձուլարան):
4. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց – գահից զուրկ
իշխանազուն – իշխանի որդի
արյունարբու – արյուն խմող
արքայանիստ – արքայի նստավայր
դյուրաբեկ – հեշտ կոտրվող
գավաթակից – բաժակի ընկեր
դրկից – հարևան