1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Սխալ է, գնալիս
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Ճիշտ է
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Ճիշտ է
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Ճիշտ է
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Ճիշտ է
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Ճիշտ է
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Ճիշտ է
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Ճիշտ է
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Ճիշտ է
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ճիշտ է
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Ճիշտ է
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
Ճիշտ է
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ մոտեցավ տրված մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:
Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.
-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք: -Աչքիս վրա,- պատասխանեց դրացին: Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին: -Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…
Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է. -Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել: Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում. -Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի:
4․Ամփոփի՜ր շաբաթդ, պատմի՜ր թե ի՞նչ նոր բաներ սովորեցիր։ Ի՞նչ է լավատեսությունը, բացատրիր բառի իմաստը և այն ի՞նչ դեր ունի քո կյանքում։
Լավատեսություն նշանակում է՝ լավատես։ Այն մարդիկ, ովքեր ամեն ինչին դրական կողմից են նայում։ Ես իմ կյանքին նայում եմ և լավ կողմից և վատ կողմից։