
1․ Աքայացի, դորիացի կամ հոնիացի կոչվելու փոխարեն սկսեցին իրենց անվանել հելլեններ (հույներ), իսկ երկիրը՝ Հելլադա (Հունաստան)։
2․ Ք․ծ․ա VII դարում, բաղկացած է եղել 24 տառից։
3․ Առաջին դրամները հատվել են Ք․ ծ․ ա․ VII դ․։
4. Տոհմական ավագանուց ձևավորվում էր արիստոկրատիան՝ ազնվազարմների խավը։ Համայնքի մյուս բոլոր ազատ մարդկանց անվանում էին դեմոս՝ ժողովուրդ։
5․ Եթե իշխանության համար պայքարում հաղթում էր դեմոսը, ձևավորվող պոլիսը դառնում էր դեմոկրատական, այսինքն՝ պետության կառավարումը անցնում էր դեմոսին։ Եթե պայքարում հաղթում էր արիստոկրատիան, ձևավորվող պոլիսը դառնում էր օլիգարխիական, այսինքն՝ պետության կառավարումը կենտրոնանում էր արիստոկրատիայի ձեռքում։
6․ Հին Հունաստանում միշտ զգացվել է հացի պակաս։ Ահա ինչու հույներից շատերը լքում էին հայրենիքը և գաղութներ հիմնում օտար ափերին, հացառատ վայրերում։ Արիստոկրատիայի և դեմոսի պայքարի ընթացքում Ք․ ծ․ ա․ VIII – VI դդ․ տեղի ունեցավ Մեծ գաղութացումը։
7․ Արիստոկրատիայի և դեմոսի պայքարի ընթացքում Հունաստանի շատ պոլիսներում հաստատվեց տիրանիա՝ բռնապետություն։ Այդպիսի ղեկավարը դառնում էր տիրան՝ բռնակալ։