1.Գրի՜ր պատում <<Գարնանային>> թեմայով։
2. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: – Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: – Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար։
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: – Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ դնում էր ոտքերը փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: – Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին: – Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին։
3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն է ստացվում:
Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:
4. Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:
5.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց
թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
6. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
7. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ` Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր: Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:
8. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Հերքվող վարկած- վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի – Չորքոտանի, որ գիշերները այցելում էր մեր այգի։
Անտառից սկիզբ առնող վտակ – Վտակ, որ անտառից էր սկիզբ առնում։
Դժվարին կացության մեջ գտնվող մարդ – Մարդ, որ գտնվում է դժվար կացության մեջ։
Ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև – Անձրև, որ ցանքերի համար վտանգավոր է։
Մառախուղով պատվող լեռնագագաթներ – Լեռնագագաթներ, որ պատված են մառախուղով։
Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ – Ճանապարհորդ, որ նկարագրում է ջրվեժը։