
1․ Հույների համոզմամբ՝ նրանք ապրում էին ամպերով ծածկված Օլիմպոս լեռան գագաթին, դրա համար էլ կոչեցին Օլիմպիական աստվածներ։
2. Հին հույները գեղեցիկ էին համարում այն մարդուն, որը ֆիզիկապես զարգացած էր, առողջ և հոգեպես հարուստ էր, ուներ խելք և բարոյական արժեքներ։
3․ Հույների համոզմամբ՝ աստվածները միշտ հետևում են մարդկանց գործերին ու անհրաժեշտության դեպքում նրանց հայտնում են իրենց պատգամները։ Հաճախ մարդիկ իրենք էին դիմում պատգամախոսին՝ աստվածների կամքը և կարծիքը իմանալու որևէ կարևոր հարցում։
4․ Պլատոնի ստեղծած փիլիսոփայական դպրոցը կոչվում էր Ակադեմիա։ Արիստոտելը բացեց իր դպրոցը, որը կոչվում էր Լիկեոն։
5․ Գինեգործության աստված Դիոնիսոսին նվիրված տոնակատարություններից առաջացավ հունական թատրոնը։ Ներկայացումների համար կառուցում էին հատուկ կիսաշրջանաձև շինություն՝ թատրոն, որի կենտրոնում կլոր բեմն էր, իսկ նստատեղերը հովարաձև էին բարձրանում մինչև 20-30 շարք։
6․ Կառուցում էին նաև ծածկված տանիքով, բայց առանց պատերի սյունազարդ ճեմասրահներ։ Ամռան շոգին այստեղ միջանցիկ քամի էր խաղում, զով էր, և մարդիկ հավաքվում էին զրուցելու և ժամանակ անցկացնելու համար։
7․ Դասական ժամանակաշրջանի ամենահայտնի քանդակագործը և ճարտարապետը Ֆիդիասն էր։ Ֆիդիասի ամենից նշանավոր գործը Օլիմպիայի տաճարում գտնվող Զևսի արձանն էր։