
Էխինոկոկոզը մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է, որն առաջանում է ժապավենաձև տափակ հելմինթից (Echinococcus granulosus): Ախտահարում է լյարդը, թոքերը և այլ օրգանները՝ առաջացնելով ախտաբանական զանազան երևույթներ։
Մակաբույծն ունի 2 – 6մմ երկարություն։ Գլխիկի վրա կան 4 ծծաններ և երկու շարք կարթեր, սեգմենտները քիչ են՝ 3-4 հատ։ Էխինակոկի թրթուրը հայտնվում և որպես մակաբույծ ապրում է օրգանիզմում: