Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

1.Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին:

Մ – մամա մի բառ

ա – առաջին մի տառ

յ – յասամանի պես գեղեցիկ

ր – րոպեներն եմ հաշվում

ի – իսկ ես քեզ եմ նայում

կ – կարծես դու շողաս

2. Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայոյում էր նրան: Գայլն ասաց. -Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ: – Գայլն ուզում է ասել, որ եթե ուլիկը լիներ գայլի կողքին կվախենար և չէր հայհոյի։

Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց. -Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էդպես դմբդմբում: – Ընկերը ուզում է ասել, որ եթե բարձր պաշտոնի չլիներ մեծ-մեծ չէր խոսի։

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր) – Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր) – Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ) – Կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել:
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ) – Բեռնատարները նշանակված ժամից շուտ եկան:
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ) – Նստած մնալուց թռչունը թռավ ու շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ) – Ծառը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին։
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը): – Հավաքեցինք և ճամփա ընկանք։

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):

Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ: Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:

Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) – Հանկարծ հարևանը հայտնվեց դիմացս։

Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը) – Ուրեմն հրաշքը վերջապես կատարվե՞ց:

Այստեղից չի լսվի: (ի՞նչը) – Այստեղից քո ձայնը չի լսվի։

Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) – Հևասպառ լեռնագնացը սարն էր բարձրանում:

5. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:

Օրինակ` Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան: Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ:

Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) – Հանկարծ դիմացս հայտնվեց այն մարդը, ով երեկ ինձ հրեց։

Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) – Ուրեմն կատարվեց այն ինչ սպասում էի մեկ ամիս առաջ։

Այստեղից չի լսվի: (ի՞նչը) – Այստեղից չի լսվի այն ձայները, որ քիչ առաջ էր լսվում։

Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) – Հևասպառ լեռնագնացը սարն էր բարձրանում, որ հասներ իր նպատակին։

Նախադասություններն ընդարձակի՛ր:

Փորձենք – Փորձենք այս տարի ևս լավ վայրեր այցելել։

Աղջիկները կպատմեն – Աղջիկները կպատմեն եռօրյա ճամփորդության մասին։

Մեծերը կլսեն – Մեծերը կլսեն այն ինչ փոքրերը չեն լսի։

Կընտրեք – Այս ամիս դուք կընտրեք, թե ուր գնանք հանգստի։

Ճամփորդը վերադարձավ – Երկար ճամփորդությունից հետո ճամփորդը վերադարձավ տուն։

Leave a comment