Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում՝ մի կկու է կանչում ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

2.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ` Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:

Աղավնին հավատարիմ է – Սպիտակ աղավնին բոլորից հավատարիմ է։

Հնդիկներն են կառուցել քաղաքը: – Հնդիկներն էին իրենց ձեռքով կառուցել քաղաքը։

Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար: – Ինկերն չուզելով արհեստական փոքրիկ կղզիներ էին իրենց ձեռքով սարքում ջրագռավների համար։

Գիտնականը փորձում էր հասկանալ: – Հանրաճանաչ գիտնականը փորձում էր մի բան հասկանալ իր գործերից։

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով: – Մեծ ավտոբուսը լիքն էր կանգնած ուղևորներով։

Քարանձավի մուտքը փակ էր: – Փոքր, մութ քարանձավի մեծ մուտքը ամենայն հավանականությամբ փակ էր։

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը) – Կարդալուց հետո կհասկանաք, թե ինչի մասին է պատմում հեղինակը։

Արդեն որոշել եմ: (ի՞նչ) – Արդեն որոշել եմ, թե ինչ պիտի անեմ մյուս տարի։

Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) – Բռնակալները սպանում են այն մարդկանց, ովքեր կարգ ու կանոնին չեն հետևում։

Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) – Նավաստին իր հին ընկեր նավապետին էր փնտրում։

Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) – Արդեն մեր հյուրերի տնից շատ հեռու եք։

Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին): – Մենք դեռ կլսեն մեր հյուրերի մասին։

Leave a comment