Մարտ ամսվա ամփոփում․ Կենսաբանություն 7

1․ Թվարկել մի քանի օղակաձև որդերի տեսակներ։

Ես գիտեմ մի քանի օղակաձև որդերի տեսակներ դրանք են՝ անձրևորդը, տզրուկը։

2․ Ինչպես է բազմանում անձրևորդը։

3․ Ինչպիսի օղակաձև որդեր գիտեք, որոնց օգտագործում են բժշկության մեջ։

Տզրուկը, այն օգտագործվում է բժշկության մեջ։ Տզրուկը կպնելով մարդու մարմնին ծծում և հանում է արյան ոչ պիտանի նյութերը։

4․ Օղակաձև որդերի, որ ներկայացուցիչներն են օգտարգործվում գյուղատնեսության մեջ։

Դրանցից ամենահայտնին կալիֆոռնիական որդն է: Նրանք պարարտացնում են հողը և օգտագործում կենսահումուս ստանալու նպատակով։

5․ Ժապավենաձև որդերի ինչպիսի տեսակներ գիտեք։

Ես գիտեմ երեք տեսակ ժապավենաձև որդեր դրանք են՝ խոզի երիզորդը, լայն երիզորդը և էխինակոկը։

6․ Մարդը որ ժապավենաձև որով կվարակվի եթե կերել է վատ եփված խոշոր եղջերավոր անասունի միս, որը վարակված է եղել տվյալ տեսակի մակաբույծով։

Մարդը կվարակվի եզան երիզորդով և կվարակվի, եթե կերել է վատ եփված խոշոր եղջերավոր անասունի միս։

7․ Մարդիկ որ մակաբույծ որդով կվարակվեն, եթե ձեռք տան վարակված շանը կամ կատվին։

Մարդը կվարակվի էխինակոկով, եթե ձեռք տա վարակված շանը կամ կատվին։

8․ Ինչ է նշանակում հերմնաֆրոդիտ տերմինը։

Հերմնաֆրոդիտ նշանակում է երկսեռ, այսինքն այն օրգանիզմներն են որոնք ունեն և արական և սեռական օրգաններ։

9․ Ինչ է նշանակում ռեգեներացիա։

Ռեգեներացիա նշանակում է ինքնավերականգնողականություն։ Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն։

10․ Մարտ ամսվա ֆլեշմոբ։

11․ Ինչ է իրենից ներկայացնում ֆինան։

Ֆինան սիսեռի մեծության, հեղուկով լցված բուշտ է, որի ներսում գտնվում է ապագա երիզորդի գլխիկը և վզիկը։

12․ Ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները։

Ահա իմ կենսաբանության բաժնի հղումը

Leave a comment