Լեոնարդո դա Վինչի․ Ֆիզիկա 7

Լեոնարդո դա Վինչին եղել է՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ։ Նա վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է:

Ծնվել է ապրիլի 15-ին 1452 թվականին և մահացել մայիսի 2-ին 1519 թվականին Տուրենում՝ մահացել 67 տարեկանում։

Նրա գործերից են Մոնա Լիզան, Կզաքիսով տիկինը և այլն։

Ավելին՝ այստեղ։

Լեոնարդո դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում 1452 թ. ապրլիլի 14-ին: Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։

Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն՝ որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։

Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։
Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։

Leave a comment