
1. Որ նախադասության մեջ թվական կա:
1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:
2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:
3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:
4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:
2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:
2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:
3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:
4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:
3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:
1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:
2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:
3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:
4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։
4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:
1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթը (յոթ) օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս (տասնչորս) տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերրորդ (տասներեքերորդ) շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երորդը (երրորդը), շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութանասուն (ութսուն) հեծյալից կազմված զորախումբը:
5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:
Ա. Վախ – վախենալ, սանձ – սանձել, անուն – անվանել, սուգ – սգալ, գութ – գթալ:
Բ. Հպարտ – հպարտանալ, կապույտ – կապտել, կարծր – կածրանալ, կոպիտ – կոպտել, սուր – սրվել:
Գ. Ոչինչ – ոչնչանալ, բոլոր – բոլորել, նույն – նույնանալ, ամբողջ – ամբողջանալ:
Դ. Հավերժ – հավերժանալ, հանգիստ – հանգստանալ, արագ – արագանալ, շատ – շատանալ, քիչ – քչանալ:
6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Տևել, տպել, բացել, դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:
Հարատևել, արտատպել, հակաճառել, ստորադասել, վերաբացել
7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Ցատկում էի – Ե խոնարհման
լսեցի – Ե խոնարհման
հիշեցի – Ե խոնարհման
տխրեցրեց – Ե խոնարհման
գիտեի – Ե խոնարհման
ուշացել եմ – Ե խոնարհման
ուշացել եմ – Ե խոնարհման
չմտահոգվեցի – Ե խոնարհման
ունենալու – Ա խոնարհման
8. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել – սովորեցնել
քնել – քնեցնել
պայծառանալ- պայռածացնել
զգալ – զգացնել
զբաղվել – զբաղեցնել
զնգալ – զնգացնել
դադարել – դադարեցնել
փայլել – փայլեցնել
նրբանալ – նրբացնել
ծաղկել – ծաղկեցնել
9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ. գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:
հիանալ – զմայլվել
ապաքինվել – առողջանալ
դալկանալ – գունատվել
պարծենալ – հպարտանալ
չքանալ – անհայտանալ
ընկղմվել – սուզվել
ոգևորել – գոտեպնդել
ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ. համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:
ննջել – նիրհել
կողոպտել – թալանել
հանդգնել – համարձակվել
մտածել – խորհել
ենթարկվել – հնազանդվել
վրնջալ – խրխնջալ
մարտնչել – պայքարել
10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Պոչ ունեցող (պոչավոր) մի կենդանի էր գալիս:
Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող (զորավոր) հսկա ես:
Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող (երկոտանի) զարմանալի կենդանի են տեսել:
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար (քչոտ երկար է) էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին (քչոտ դեղնավուն):
Իբրև հայր՝ (հայրաբար) խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Որպես մտերիմ՝ (մտերմաբար) հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Եղբոր նման (եղբայրաբար) օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Թշնամու նման եք (թշնաբար) խոսում: Հարցը իր (յուր) ձևով (յուրաբար) լուծեց ու գնաց: