Լաբ․ աշխ․ Ֆիզիկա 7

Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․ հիշենք լծակի կանոնը՝

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։

Այս կանոնը կարելի արտահայտել բանաձևով՝

F1/F2 = լ2 / լ1,

որտեղ F1 – ը և F2 – ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են լ1 – ը և լ2 – ը այդ ուժերի բազուկները։

Ընթացքը՝ Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։

Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում։

Պտտման առանցքից որոշակի հեռավորության լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա կախեցի մեկ ծանրոց և այն տեղափոխելով գտա այն տեղը, երբ լծակը նորից հավասարակշռվեց։ Այնուհետև չափեցի այդ տեղը և պտտման առանցքի այդ հեռավորությունները։

Ուժաչափով որոշեցի ծանրոցների վրա ազդող ուժերը՝ F1 – ը և F2 – ը։ Արդյունքները գրանցեցի ներքևի աղյուսակում։

Նույն փորձը կատարեցի աջ բազուկի ծանրոցները թողելով նույնը, իսկ ձախինը հաջորդաբար կատարեցի երկու ծանրոցով և երեք ծանրոցով։

Փորձ 1

լ1 = 9սմ = 0,09 մ F1/F2 = լ2 / լ1

լ2 = 18սմ = 0,18 մ 1 Ն / 0,5 Ն = 0,18 մ / 0,09 մ

F1 = 1 Ն 2 = 2

F2 = 0,5 Ն

Փորձ 2

լ1 = 9սմ = 0,09 մ F1/F2 = լ2 / լ1

լ2 = 9սմ = 0,09 մ 1 Ն / 1 Ն = 0,09 մ / 0,09 մ

F1 = 1 Ն 1 = 1

F2 = 1 Ն

Փորձ 3

լ1 = 6սմ = 0,06 մ F1/F2 = լ2 / լ1

լ2 = 8 = 0,08 մ 1 Ն / 1 Ն = 0,06 մ / 0,08 մ

F1 = 1,5 Ն

F2 = 1 Ն

Leave a comment