- Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:
Բուսաբուծության զարգացման նախադրյալներն են ՝ հողը, ջուրը, մարդկանց աշխատանք, սերմերը, արևը:
- Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Բուսաբուծությունը արդյունաբերությանը տալիս է՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր։
- Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ, կակաո, խաղող, եգիպտացորեն
Աշխարհի բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը,
Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը:
Ցորենի ամենաշատ բերքը ստացվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում,
Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում:
Ամենաշատ բամբակ արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը,
ԱՄՆ-ը:
Թեյի հայրենիքը Չինաստանն է: Թեյի համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են Ասիայի երկրները, հատկապես` Հնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան
Սուրճի հայրենիքը Եթովպիան է: Սուրճի գլխավոր արտադրողներն են Բրազիլիան, Կոլումբիան:
Աֆրիկան տալիս է կակաոյի համաշխարհային բերքի 2/3-ը:
Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է Չինաստանը, խաղողի Իտալիան, նարնջի և կիտրոնի ԱՄՆ-ը, մադնարինի` Ճապոնիան:
Եգիպտացորենի գլխավոր արտադրողները եղել և մնում են ԱՄՆ-ը, Չինաստանը
և Բրազիլիան: