Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
- Սողունների արտաքին կառուցվածքը և առանձնահատկությունները-նոր դասագրիքից էջ՝ 118-120
- Սողունների բազմացում և զարգացում
- Բնագիտության ֆլեշմոբ
Լրացուցիչ աշխատանք ( աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)
- Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:
Մողեսները ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում և կղզիներում, բացառությամբ Անտարկտիդայում
Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա։
Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):
Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:
Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ. – ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:
Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
Օձը կարող է 3 տարի քնել:
- Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
Օձեր, մողեսներ, ժայռային մողեսներ,
- Ներկայացնել սողունների բազմացումը։
Սողունները բազմանում են ներքին բեղնավորմամբ։ Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկենցաղների բազմացման օրգաններին։