1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։
2. Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p = F / S
3. Որո՞նք են ճնշման միավորները
Այդ միավորը, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի, կոչվում է պասկալ։ Այսպիսով՝ համաձայն ճնշման միավորի սահմանման՝
1Պա = 1 Ն/մ2
Բացի պասկալից՝ կիրառվում են նաև կիլոպասկալ և մեգապասկալ միավորները։
1կՊա = 1000 Պա
1ՄՊա = 1000000 Պա