Բյուրեղավանդակներ. Քիմիա 7

Սովորական պայմաններում նյութերը կարող են լինել  գազային,հեղուկ,  պինդ  ագրեգատային վիճակներում: Ցածր ջերմաստիճան և բարձր ճնշում կիրառելով  հնարավոր է բոլոր նյութերը վերածել պինդ վիճակի: Ըստ կառուցվածքային մասնիկների դասավորվածության տարբերում են բյուրեղային և ամորֆ նյութեր: 

Ամորֆ վիճակում նյութը հալման հաստատուն ջերմաստիճան չունի, տաքացնելիս այն աստիճանաբար փափկում է և, ի վերջո, հոսուն վիճակի անցնում: Պատճառն այն է, որ ամորֆ նյութը կազմող մասնիկները տարածական կանոնավոր դասավորություն չունեն, և այդ առումով նման նյութերն օժտված են և՛ պինդ, և՛ հեղուկ նյութերի հատկություններով: Ամորֆ նյութերից են, օրինակ՝ պլաստիլինը, տարբեր խեժեր,ապակինմոմը և այլն:

Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:

Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:

Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:

Իոնային բյուրեղավանդակի  հանգույցներում էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող մետաղի և ոչ մետաղի իոններ են կապված իոնային կապով  (NaCI,KF,RbBr,CsJ  և այլն):

nimages (14).jpg
nimages (19).jpg

Նատրիումի և կալցիումի քլորիդների բյուրեղավանդակները

Ատոմային բյուրեղավանդակներիհանգույցներում առանձին ատոմներ են, որոնք միմյանց կապված են շատ ամուր կովալենտային կապերով: Նման բյուրեղավանդակով նյութի օրինակներ են ՝գրաֆիտը և ալմաստը (ածխածնի (C)  տարաձևությունները):

nimages (24).jpg
nUntitled.png

Մոլեկուլային  բյուրեղավանդակներիհանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը (միջմոլեկուլային ուժեր) համեմատաբար թույլ են, իսկ մոլեկուլի ներսում գործում են կովալենտային ամուր կապեր:

Այդ պատճառով նման բյուրեղավանդակով նյութերը կարծր չեն, ցնդող են (դրա հետ կապված` հաճախ հոտ ունեն), դրանց հալման ջերմաստիճանները սովորաբար ցածր են: Այդպիսի բյուրեղավանդակով նյութի օրինակ է յոդը, պինդ վիճակում ածխածնի (IV) օքսիդը՝ «չոր սառույցը»:

ndownload.png
ndownload (2).jpg

Մետաղների ատոմներից կազմված նյութերում քիմիական կապը մետաղական է, և համապատասխանաբար, առաջանում են մետաղական բյուրեղավանդակներ, ինչով էլ պայմանավորված են մետաղների հատկությունները` բնորոշ մետաղական փայլը, կռելիությունըբարձր ջերմահաղորդականությունն ու էլեկտրահաղորդականությունը և այլն:

Leave a comment