1. Ձեր բակի մասին պատմի՛ր (մարդկանց՝ մեծերի ու երեխաների, հետաքրքիր անձերի ու դեպքերի մասին գրի՛ր):
Մեր բակը համարյա նոր է, այն կառուցվել է մոտավորապես 3 – 4 ամիս առաջ։ Ես բակ հիմնականում ամառն եմ իջնում։ Մեր բակում կա ծիրանի, թթի ծառ։ Մեր բակը մյուս բակերի նման է, բայց կարծում եմ, որ մեր բակը ավելի լավն է։ Նաև մեր բակ են գալիս կողքի բակից երեխաներ։
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ մոտեցավ տրված մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):
Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից: Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին: Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը: Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից: Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է: Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:
4.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ: Թեկուզ այդպես , այնուամենայնիվ վատ չէ: Թեպետ լավ էր, սակայն կարող էր ավելի լավ լինել: Չնայած որ նա սիրում էր իր բարեկամին, բայց չէր ուզում նրան տեսնել: Թեև ուզում էր գտնել այն, բայց և այնպես կորցրեց: