Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

1. Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Ծխելու վնասակար լինելու մասին բավականին շատ փաստարկներ կան: Սակայն շվեյցարացի բժիշկները ևս մեկ, շատ լուրջ փաստարկ են բերում: Նրանք էլեկտրոնային սարքավորումներով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունն ստուգել են ու պարզել, որ չծխողները երաժշտական շատավելի լավ լսողություն ունեն, քան նրանք, ովքեր ծխախոտին գերի են: Բժիշկները եզրակացրել են, որ ծխելն ու լուրջ երաժշտությունն անհամատեղելի են: Բ. 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի: Որոշվել էր ծխախոտ չվաճառել բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր: Արգելված էր ծխախոտի գովազդը: Եվ իհարկե, խոսքը միայն մարզական շենքերի ու մարզադաշտերի մասին չէր, այլ նաև՝ օլիմպիական գյուղի և մշակութային կենտրոնների:

2. Բառակապակցության իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ – գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ – երամակ
հաճելի հոտ – բույր
կովերի խումբ – նախիր
ձկների խումբ – վտառ
մեղուների խումբ – պարս

3.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ գետակը:

4. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել: 

Ականջին օղ անել – մտապահել

ահը սիրտն ընկնել – երկյուղել

անվանը մուր քսել – անարգել

անդանակ մորթել – տանջել

առյուծ կտրել – խիզախանալ

բռունցք  թափ  տալ – սպառնալ

արձան կտրել – քարանալ

բախտը  ժպտալ – հաջողվել

բառերը քամուն տալ – շատախոսել

բերանը  բաց  մնալ – հիանալ

5.Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — քառագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն
սահադաշտ – տեսադաշտ
օրագիր – ձեռագիր
ցատկահարթակ- բեմահարթակ
հոռետես-  լավատես
գինետուն- հյուրատուն
գործընկեր – դասընկեր

Leave a comment