Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մենք շաբաթ օրը գնացինք եկեղեցի որտեղից նստեցինք ավտոբուս ուղևորվելու դեպի Արատես եռօրյա ճամփորդության: Մենք ճանապարհին կանգնեցինք Արփա գետի մոտ, նկարվեցինք հիացանք գետով և շարժվեցինք: Հետո Եղեգիս գյուղի միջով գնացինք Զորաց եկեղեցի, բայց այդ եկեղեցին դեռ կառուցվում էր: Երկար ճանապարհ անցնելուց հետո հասանք Արատես, իրերը տարանք տնակներ: Ճաշեցինք, խաղեր խաղացինք և գնացինք քնելու: Հաջորդ օրը նախաճաշեցինք ու գնացինք քայլքով գետ, վերադարձին խոտաբույսեր հավաքեցինք ու այդ խոտաբույսերով թեյ սարքեցինք երեկոյան հացի հետ խմեցինք։ Վերջին օրը խաղացինք, սենյակները դասավորեցինք, խոտաբույսերին ծանոթացանք և իրերը վերցրեցինք ու գնացինք: