
Փաստեր՝ Սոս Սարգսյանի մասին
Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ.-ի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում:
Մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից. 10 տարեկանում, երբ դեռ երբեք թատրոն չէր տեսել, պիես է գրել և բակի երեխաների հետ տան նկուղում ներկայացում բեմադրել։
Մինչև Երևան տեղափոխվելն աշխատել է Ստեփանավանի շրջանային թատրոնում: Երբ ուզել է դուրս գալ, թատրոնից ղեկավարը դիմումը չի ստորագրել: Այդ գիշեր նրան երազում մի տղամարդ է այցելել և ասել՝ «Դեռ դուրս մի արի, ես կգամ քեզ կտանեմ Երևան»: Օրեր անց թանտրոն է այցելել Արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը, որն էլ հետագայում նրան հրավիրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու:
Երևան է տեղափոխվել 1948թ.-ին և անմիջապես սկսել աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
1954թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
1991թ.-ին հիմնադրել է Համազգային թատրոնը:
Եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահության թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:
Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն:
Հանդես է եկել նաև ռուս ռեժիսորների կինոնկարներում, խաղացել Տարկովսկու «Սոլյարիս», Բորտկոյի «Առանց ընտանիքի», ֆիլմերում:
Մի շարք երկերի հեղինակ է՝ «Չորուկ ճյուղեր, Երևան», «Վարագույրից այս կողմ», «Մենք ու մերոնք», «Լակոտը, Երևան» և այլն:
«Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու:
Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում»…
Սոս Սարգսյան
Իսկական անունը՝ Սոս Արտաշեսի Սարգսյան
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։