Կրկնողություն

1. ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը եկել է հունարեն <<Ֆյուզիս>> բառից, որը նշանակում է բնություն։

2. որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3. ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

4. քննարկել  ինչ է բնությունը

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Երբեմն անձրևի ժամանակ որոտում է ամպրոպը, փայլատակում է կայծակը։ Անձրևից հետո հաճախ շողում է ծիածանը։ Շարժվում են Արեգակը, Լուսինը, աստղերը, մարդիկ և կենդանիները, տեղափոխվում են փոխադրամիջոցները, աճում են ծառերը, ծաղիկները և այլն։ Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.ինչ է նյութը։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները,կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին։

9.:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել։ Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ աժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

21. Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

22. որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23. Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24. Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

25. Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

31. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Մարմնի շարժման ժամանակը գտնելու համար անցած ճանապարհը պետք է բաժանել արագության վրա։

t = S / v

32․ Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասրաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել։ Դրա համար միշտ որոշ ժամանակ է անհրաժեշտ։ Մարմնի այս հատկությունը կոչվում է իներտություն։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Չափել մարմնի զանգվածը՝ նշանակում է այն համեմատել չափման տրված միավորի հետ։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Զանգվածը արտահայտվում է տոննայով, ցենտներով, գրամով, կիլոգրամով, միլիգրամով և այլն։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ. ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

p = m / V

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1 կգ/մ³ -ն է։ Դա այն նյութի խտությունն է, որի 1մ³ ծավալով մարմնի զանգվածը 1 կգ է։

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին։

m = pV

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին։

m = pV

Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

46.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: 

48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։ 

49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը տարբերվում է մարմնի անցած ճանապարհից նրանով, որ այն ճանապարհն է որով անցել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը,դա նույն ճանապարհն է, ուղղակի, որը անցած էր որոշ ժամանակահատվածում: 

Leave a comment