Սոֆյա Կովալևսկայա

Սոֆյա Վասիլիևնա Կովալևսկայա, հունվարի 3 (15), 1850, Մոսկվա, Ռուսական կայսրություն – փետրվարի 10, 1891, Հեդվիգ Էլեոնորա, Շվեդիա), ռուս մաթեմատիկոս, արձակագիր և հրապարակախոս, Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի պատմության մեջ առաջին դասավանդող կին-պրոֆեսոր, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1889 թ.)

Ռուսաստանում գիտությամբ զբաղվելու և դասավանդելու հնարավորություն չունենալով (կանանց մուտքը համալսարան արգելվում էր) մեկնել է արտասահման։ 1884 թ.-ից՝ Ստոկհոլմի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, անալիտիկ ֆունկցիաներին, մեխանիկային (անշարժ կետի շուրջը պինդ մարմնի պտտման ուսումնասիրություն) և աստղագիտությանը (Սատուրնի օղակի ձևի մասին)։

Ծնված 1850 թվականի հունվարի 15-ին, Մոսկվայում (Ռուսաստան)՝ նա առաջին ականավոր ռուս կին մաթեմատիկոսն էր: Նա հակառակվեց իր ծնողներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Հայտնի են նրա հետևյալ աշխատանքները.
Նրա դիֆերենցիալ հավասարումների հետազոտությունները  հայտնի են որպես Կովալևսկայայի գագաթնակետ: Նա աշխատել է  Կոշի-Կովալևսկայայի թեորեմի վրա՝ մի թեորեմ, որ օգնում է հասկանալ դիֆերենցիալ հավասարումները:
13 տարեկանում Սոֆյան ցուցաբերում է արտասովոր ընդունակություն և ոգևորություն  հանրահաշվի և երկրաչափության բնագավառում:

Leave a comment