1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
2. Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, ծառ: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, օդային: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, բազմակողմանի: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, մայրաքաղաքային:
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով, բ) որպես դարձվածք:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
ուղիղ իմաստով
Նա այնքան ջուր չէր խմել, որ լեզուն չորացել էր։
Գետին հասնելուն պես ջուրը չտեսած նա բոբիկացավ։
Նրա մազերը այնքան կարճ էր, որ ականջին չէր հասնում։
որպես դարձվածք
Իմ ասածից հետո նրա լեզուն չորացավ։
Մեծերը միշտ ասում են, որ ջուրը չտեսած մի բոբիկացիր։
Լուրը այդպես էլ նրա ականջին չհասավ։
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու) – արագավազ
կակղամորթ – փափկամորթ
մարտունակ – ընդունակ, պարզունակ
արճճապատ – ձյունապատ, մառախլապատ
մեծասքանչ – հիասքանչ
հողածին – նորածին
փառամոլ – խաղամոլ
ատոմակայան – օդանավակայան, ավտոկայան
4. Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկներ երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, լսվեց տատրակի ձայնը։ Թզենին արձակեց իր բողբոջները, ծաղկած որթերը տարածեցին իրենց բույրը։ Արի իմ մոտ իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և թող լսեմ քո խոսքը քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ: