Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` n :
Նյութի քանակը տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):
Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի C12 իզոտոպի 0,012 կգ -ը:
Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ Br2-ին, և’ մեկ մոլ Br-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:
Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:
Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է 6.02⋅1023
Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն`NA (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):
NA=6,02⋅10231մոլ=6,02⋅1023 1մոլ, կամ` NA=6,02⋅1023մոլ−1
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով` n=NNA (մոլ), որտեղ N-ը նյութի կառուցվածքային մասնիկների թիվն է, NA — ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը:
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման`n=mM (մոլ), որտեղ M-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:
Նյութի մոլային զանգվածն արտահայտում են կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը:
Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը(m) և քանակը (n),ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` M−ը
M=m*n
Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:
Օրինակ՝ M(AaBbCc)=a⋅M(A)+b⋅M(B)+c⋅M(C)
Բարդ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով) համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:
Օրինակ՝ Mr(HCl)=36,5 հետևաբար M(HCl)=36,5 գ/մոլ:
Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:
Օրինակ՝ Ar(He)=4 հետևաբար M(He)=4գ/մոլ: