Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:
Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին․
- Ինչո՞վ են տարբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը
Ներզատական գեղձերը արտազատական գեղձերը տարբերվում են նրանով, որ արտազատական գեղձերը ունեն ծորաններ, իսկ ներզատական գեղձերը չունեն ծորաններ։ Ներզատական գեղձերը արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
- Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը
Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի, աշխատանքը, նրանց աճը, հսկում են մեզի գոյացման գործընթացը և մաշկի գունավորումը։
- Ո՞րն է վահանագեղձի գործառույթը
Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում:
- Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>
Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում: