Անհատական նախագիծ․ Հին հագուստներ․ Պատմություն

Նախագծի վերնագիր՝ հին հագուստներ

Ժամանակահատված – շուրջտարյա

Նպատակը – իմանալ ավելի շատ մեր նախնիների և նրանց հագուստների մասին

Ընթացք – ուսումնասիրություն համացանցային տարբեր աղբյուրներից

Նորաձևություն հագուստի, կոշիկների, կենսակերպի, աքսեսուրաների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձև կամ գործունեություն է։ Այն ուղղորդող և հաճախ կայուն թրենդ է, համաձայն որի մարդիկ հագնվում են։ Այն վարքի, դիզայներների, ինժեներների, տեխնոլոգների, դիզայն մենեջերների ստեղծած նորագույն ստեղծագործությունների ազդեցիկ ոճ է։

Քանի որ կոստյում ասվածը հաճախ հղվում է «նորաձևությանը», ճիշտ կլինի այն պարզաբանել․ կոստյումն առավել հաճախ վերաբերվում յուրահատուկ զգեստներին, դիմակահանդեսային կերպարներին, մինչդեռ «նորաձևությունը» հիմնականում նշանակում է հագուստ, ներառյալ դրա ուսումնասիրությունը։ Չնայած, որ նորաձևությունը կարող է լինել ֆեմինինային կամ մասկուլինային, որոշ միտումներ անդրոգեն են։

Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը, Հնդկաստանում հիմնված Նորաձև տեխնոլոգիայի ազգային ինստիտուտը, որտեղ կրթվել են այս ոլորտում ակնառու մասնագետներ, շրջանավարտներ և դիզայներներ։

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Սահմանում է որպես հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում։ «Նորաձևություն» հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն։ Նորաձևություն տերմինն ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը): Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ առարկան, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև (հնաձև)։ Նորաձևությանը հետևելու ցանկությունը միշտ էլ գրավել է ծաղրանկարիչների ուշադրությունը

Leave a comment