
Ուշադրություն․․․ Կրկնում ենք Գոյական խոսքի մասը
2. Հոլովել քաղաք, գիրք, մարդ, ընկեր բառերը։
Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերով
Ներգոյական – քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ
3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
4. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս – հեռանկար, հեռադիտակ
հանրածանոթ – հանրահայտ
ձյունածածկ – ձյունապատ, ձյունաճերմակ
երկրագունդ – երկրակեղև
կենսակերպ – կենսաբանություն
հնավանդ – հնավուրց, հնագետ, հնաոճ
մտահոգ – մտամոլոր, մտախոհ
բարենպաստ – բարեխիղճ, բարեգութ, բարեմասնություն
ակնթարթ – ակնբախ, ակնհայտ
լուսանցք – լուսանփոփ, լուսատու, լուսակիր
5. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:
այգեբաց – բաց այգի
այգաբաց – լուսաբաց
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել)
հայելի – հղկված մակերևույթ
հայացք – աչքերը մի բանի վրա ուղղել
ծովահայաց – դեպի ծովը նայել
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
ակնթարթ – աչքը թարթել
ակնդետ – մի բանի սպասել
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել — փնտրել):
քինախնդիր – վրեժը հանելու ձգտող
վրեժխնդիր – վրեժը լուծելու հետամուտ
մանրախնդիր – մանրուքների ետևից ընկնող
6.Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ: