Գերմանիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի առավելություններից այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղիները։

Գերմանիայի թերություններից մեկը այն է, որ երկրի աշխարհագրական դիրքի պատճառով այդտեղ բնական ռեսուրսները շատ քիչ են:

  1. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիայի բնական ռեսուրսների պաշարները մեծ չեն, թեև աչքի են ընկնում բազմազանությամբ։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ, քարածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, էլեկտրոնիկա և նաև հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:

Գերմանիան ունի 16 երկրամաս։

  1. Թվարկի՛ր խոշոր գետերը:

Գերմանիայի խոշոր գետերն են Հռենոսը, Էլբանը, Մայնը, նավարկելի են, ջրանցքներով միացած ինչպես միմյանց, այնպես էլ Հյուսիսային և Բալթիկ ծովերին։

  1. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Բնակչության թվով Գերմանիան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության թվաքանակը մինչպատերազմական ժամանակաշրջանի համեմատ չպակասեց, որովհետև Եվրոպայի մի շարք երկրներից Գերմանիայում վերաբնակեցվեցին մոտ 12 միլիոն գերմանացիներ։

Leave a comment