1.Շաբաթվա ի՞նչ օր կլինի երկուշաբթի օրվանից 125 օր անց:
Շաբաթ
2. Արամը խանութից գնեց կարտոֆիլով և մսով 14 կարկանդակ և վճարեց 3200 դրամ: Քանի՞ կարտոֆիլով կարկանդակ է գնել Արամը, եթե մսով կարկանդակն արժե 300 դրամ, իսկ կարտոֆիլովը՝ 200 դրամ:
10 հատ
3. Եվայենց դասարանում տղաները աղջիկներից երկու անգամ քիչ են։ Եվայի դասընկերուհիները 7-ով շատ են դասընկերներից: Քանի՞ սովորող կա Եվայենց դասարանում:
22 աշակերտ
4. Գտնել օրինաչափությունը և պարզել, թե ի՞նչ թիվ պետք է գրել դեղին վանդակում.
16
5. Հետիոտնը որոշ ժամանակում անցավ 15կմ ճանապարհ: Որքա՞ն ճանապարհ կանցնի հեծանվորդը, եթե շարժվի հետիոտնից երկու անգամ արագ և գնա երեք անգամ ավելի երկար ժամանակ:
90 կմ
6. Առաջին հարկից մինչև երրորդ հարկ 36 աստիճան կա: Քանի՞ աստիճան կա առաջին հարկից մինչև վեցերորդ հարկ:
72
7. 1մ80սմ երկարությամբ պարանը Արամը բաժանեց 3 մասի այնպես, որ երկրորդը առաջինից 20սմ-ով ավելի երկար լինի, իսկ երրորդը առաջինից 40սմ-ով ավելի երկար լինի: Գտնե՛լ ստացված ամենաերկար մասի երկարությունը։
80 սմ
8. 1 լուցկու հատիկը տեղաշարժիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն:
5 + 3 = 8
6 + 3 = 9
9. Երևանից դեպի Թբիլիսի ճանապարհին գնացքը ունենում է 1 կանգառ՝ 30 րոպե տևողութամբ։ Ընդհանուր առմամբ ճանապարհը տևում է յոթ ու կես ժամ։ Պարզել՝ որքան ժամանակ է ծախսվել մինչև կանգառը և կանգառից հետո, եթե կանգառ հասնելու համար անհրաժեշտ է 1 ժամ ավելի ժամանակ։
3, 4
10. Անին Արշակին առաջարկեց մտապահել որևէ եռանիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5 թվանշանը, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Անիին պարզ էր։ Ո՞րն էր արդյունքը։
5000