1. Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
2. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:
Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում:
Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտերի վրա: Գորտերը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթերը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդիկ ցնցումներ են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շները վրայից թափ են տալիս լվերին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտիներում:
3. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ: Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հայր – հորով
Ես հպարտանում եմ իմ հորով։
ծաղիկներ – ծաղիկներով
Ես իմ իմ հավաքած ծաղիկներով ծաղկեփունջ պատրաստեցի։
բոլոր – բոլորով
Մենք բոլորով մի բան ենք որոշել։
ոչ մեկ – ոչ մեկով
Նա շրջապատված էր ոչ մեկով։
հասնել – հասնելով
Հասնելով այդ կետին ես հետ վազեցի։
հեռանալ – հեռանալով
Հեռանալով հայրենիքիցս ես մոռանում էի տան մասին։
4. Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:
Ա. Առարկա ցույց տվող բառեր:
Գոյական
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր։
Ածական
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր:
Մակբայ
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր:
Կապ, շաղկապ
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր:
Վերաբերական, ձայնարկություն
5. Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:
Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները: Հուզմունքից ծնկները ծալվում էին: Տղան սահում էր դահուկներով: Շատ քայլելուց ոտքերս հոգնել են: Արամը բարկությունից մատներն էր կոտրատում: Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:
Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը: Հուզմունքից ծունկը ծալվում էին: Տղան սահում էր դահուկով: Շատ քայլելուց ոտքս հոգնել են: Արամը բարկությունից մատն էր կոտրատում: Աղջիկն աչքը էր կկոցել արևից:
6. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանել խառնիխուռն մտքերը:(օդ) Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն) Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունները բարձրանար: (ջերմություն) Փոշին ծածկել ամբողջ քաղաքը: (փոշի) Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի) Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)
7. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ
Ամբոխը ամբողջ ուժով վազում էր։
Ամբոխները դեպի ինձ էին գալիս։
ոհմակ
Գայլերի ոհմակը շատ բարձր էր ոռնում։
Գայլերի ոհմակները սկսեցին ուտելիքի համար կռվել։
անտառ
Անտառում ամեն ինչ շատ լուռ էր։
Մեր քաղաքի անտառները շատ խիտ են և մեծ։
դասարան
Մեր դասարանը դպրոցում ամենալավն է։
Երկու դասարանները իրար դեմ էին կռվում։