Սեղան․ Պարապմունք 7

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

Trapece (ne vienādsānu).JPG

Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:  

Սեղանի ոչ զուգահեռ կողմերը, կոչվում են սրունքներ: AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են:  

Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:

Ուղղանկյուն սեղան

Trapece (taisnleņķa).JPG

Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:

Հավասարասրուն սեղան

Trapece (vienādsānu).JPG

Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

Սեղանի հատկությունները

Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:

Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:

Trapece (ne vienādsānu) 2.JPG

Հավասարասրուն սեղանի հատկությունները

Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:

Հետևյալ հատկությունները բնորոշ են միայն հավասարասրուն սեղաններին:

1. Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները զույգ առ զույգ հավասար են:

Trapece (vienādsānu) 1.JPG

2. Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են:

Trapece (vienādsānu) 2.JPG

AC=BD

Հավասարասրուն սեղանի հայտանիշները

1. Եթե սեղանի հիմքին առընթեր անկյունները հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

2. Եթե սեղանի անկյունագծերը հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ո՚ր պատկերն է կոչվում սեղան: GEOGEBRA ծրագրով գծել սեղան:

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

2․ Ինչպե՞ս են կոչվում սեղանի կողմերը:

Սեղանի կողմերը, որոնք զուգահեռ չեն, կոչվում են սրունքներ:

3․ Ո՚ր պատկերն է կոչվում հավասարասրուն սեղան:

Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

4․ Թվարկել սեղանի տեսակները: GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերները:

Սեղանը ունի 2 տեսակ՝ ուղղանկյուն և հավասարասրուն։

Ուղղանկյուն սեղան

Trapece (taisnleņķa).JPG

Հավասարասրուն սեղան

Trapece (vienādsānu).JPG

5․ Նշել  ճիշտ պնդումը:

ա) Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:

բ) Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:

գ) Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:

6․ Տրված է՝ ∢A=37°∢C=121°։ Գտնել ∢B,∢D

Trapece (ne vienādsānu).JPG

180 – 37 = 143

B = 143o

180 – 121 = 59

D = 59o

7․ Հաշվել ABCD սեղանի անկյունները, եթե  ∢A=30°

Trapece (vienādsānu).JPG

∢B=180-30=150

∢C=150

∢D=30

8․ ABCD սեղանի AB սրունքը հիմքի հետ կազմում է 30°: Հաշվիր BK բարձրությունը, եթե AB կողմը 30 սմ է:

Trapece 1.JPG

32 : 2 = 16

Պատ․՝ BK = 16

Leave a comment