Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը
1. Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ շարժման միջին արագություն։
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Հավասարաչափ արագացող շարժման արագացում է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը։
3. Ի՞նչ է ցույց տալիս արագացումը: Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս մարմնի արագության փոփոխությունը ժամանակի ընթացքում։
a = v / t
4. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը
v = a . t
s = v ․ t
5․ Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ / վ 2 -ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։