Տնային առաջադրանք

1. Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:

Գիտական ենթադրություն – վարկած
կառավարության ղեկավարը – վարչապետ
փայտագործ վարպետ – ատաղձագործ
գինի մատուցող – մատրվակ
արջի բույն – որջ
գլխի մազերը թափված – ճաղատ
լուսնի մանգաղ – մահիկ
մետաղե պաշտպանիչ գլխարկ – սաղավարտ
գազանի բերան – երախ
հայրենիքից արտաքսված – վտարանդի
վատ լուր – գույժ
բարի լուր – ավետիս
ոչ դեմ և ոչ կողմ – ձեռնպահ

2. Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Յոթ գլխով – յոթգլխանի

ստրուկի մտքով – ստրկամիտ

լի և առատ – լիառատ

կյանքի հյութ – կենսահյութ

ցավից լլկված – ցավալլուկ

մոլոր մտքով – մոլորամիտ

սուր ընթացող – սրընթաց

խելքը կորցրած – խելակորույս

նոր հայտնված – նորահայտ

մենակ ապրող – մենակյաց

խիստ բարքով – խստաբարո

երկար ապրող – երկարակյաց

նոր եկած – նորեկ

աչքին հաճելի – ակնհաճո

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:

Լեռնագագաթ – ձյունագագաթ, սրագագաթ, բարձրագագաթ

մեղմաձայն – բարձրաձայն, բաղաձայն

պերճաշուք – անշուք, մեծաշուք, գեղաշուք

բերդակալ – մազակալ, ականջակալ

հուսաբեկ – վշտաբեկ, դյուրաբեկ, վարքաբեկ, վճռաբեկ

հուշաղբյուր – սառնաղբյուր, ցայտաղբյուր

գնահատանիշ – թվանիշ, էջանիշ, անձնանիշ, չափանիշ

ժպտադեմ – տխրադեմ, անդեմ

բեմահարթակ – սանդղահարթակ, սառցահարթակ, թեքահարթակ

գեղատես – լավատես, բարետես

4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:

Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

5.Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:

Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:

6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:

Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:

7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:

Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

8 Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:

Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

արի – անվեհեր

արագ – փութկոտ

հոյակապ – սքանչելի

սնամեջ – ունայն

անապական – վճիտ

գոռոզամիտ – ինքնահավան

աննկուն – աննվաճ

գեր – մարմնեղ

Leave a comment