Մայրենիի հոտեմբերյան ֆլեշմոբ

1.Գիտե՞ս, որ հայոց այբուբենի տառերն ունեն իրենց թվային արժեքները։ Ընտրի՛ր տեքստին համապատասխան տարբերակը։

Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին։ Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբգիրքը թարգմանվել է հայերեն և բազմացվել գրչությամբ։

 1. ԿԺ

 2. ՆԵ

 3. ԱՓ

2.Բացատրի՛ր «մկրտվել» բառի նշանակությունը և գրի՛ր հոմանիշներ։

Մկրտվել նշանակում է կնքվել, օծվել, դարձի գալ։

3.Գտի՛ր ավելորդ բառը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ Գնորդ, հեծանվորդ, առաջնորդ, որդանման, լծորդ։

Որդանման բառը ավելորդ է, որովհետև բոլոր բառերը վերջանում են որդ վերջավորությամբ, իսկ լծորդ բառը ոչ։

4.Բառերով արտահայտի՛ր թվերը.

1.Մարդը ժպտալիս օգտագործում է 17 մկան, իսկ դեմքը խոժոռելիս՝ 43։ 

2.Երկրագունդն իր առանցքի շուրջ պտտվում է 23 ժամ, 56 րոպե՝ 4 վայրկյանում։

3.Աշխարհի ամենաանտառապատ երկիրը Ռուսաստանն է՝ 815 միլիոն հեկտար անտառներով։

Մարդը ժպտալիս օգտագործում է տասնյոթ մկան, իսկ դեմքը խոժոռելիս՝ քառասուներեք։

Երկրագունդն իր առանցքի շուրջ պտտվում է քսաներեք ժամ, հիսունվեց րոպե՝ չորս վայրկյանում։

Աշխարհի ամենաանտառապատ երկիրը Ռուսաստանն է՝ ութ հարյուր տասնհինգ միլիոն հեկտար անտառներով։

5.Նշված մեծանուններից ովքե՞ր են ծնվել նույն տարեթվին(1869).

 1.Պ․Սևակ

 2․Կոմիտաս

 3․Ն․Նալբանդյան

 4․Լ․Շանթ

 5․Հովհ․Թումանյան

6.Տրված բաղադրյալ բառերի առաջին արմատները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր։

 Օրինակ՝ նրբագեղմ-ոսկեգեղմ

 Ջրաման – ծաղկաման

Միալար – փշալար

 Ամրակուռ – նրբակուռ

 Հորդահոս – արագահոս

 կարճաժամկետ – երկարաժամկետ

7.Հարկադրական ո՞ր բառի օգնությամբ վերականգնենք Պ․Սևակի հայտնի բանաստեղծությունը (նշի՛ր կետերի տեղում)․

Ա՜խ այս անվերջ «․․․ » -ն

Վերջ ունենա՞ ․․․ ։

«… այսպես անենք,

… այնպես անենք:

… այսպես լինի,

… այնպես լինի:

… … …

Այսպես «․․․»-ն  ․․․

Նստի գահի վրա,

Իսկ մենք մնանք ոտքի,

Երկրպագենք նրան…

Ա՜խ այս անվերջ «Պիտի » -ն

Վերջ ունենա՞ պիտի ։

«Պիտի այսպես անենք,

Պիտի այնպես անենք:

Պիտի այսպես լինի,

Պիտի. այնպես լինի:

Պիտի Պիտի Պիտի

Այսպես «պիտի»-ն պիտի

Նստի գահի վրա,

Իսկ մենք մնանք ոտքի,

Երկրպագենք նրան…

8․Հատվածը արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն (Ընկեր փանջունի)․

Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնված է 1875թ. – ին: Մայրը ղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով: Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ալ բերանը դյուրավ չէ գոցած․․․: 

9.Գտի՛ր և դեմ դիմաց գրի՛ր հոմանիշ դարձվածքները։

1.Բերանը բաց մնալ

2.իրար խառնվել

3.(մեկի) ասեղը թելել

4.Ձեռք գցել

5.Պատի ծեփ դառնալ

1.(մեկի) ջրաղացին ջուր լցնել

2.Ձեռք բերել

3.Գույնը գցել

4.արմանք-զարմանք լինել

5.գլուխը կորցնել

Բերանը բաց մնալ – արմանք-զարմանք լինել

իրար խառնվել – գլուխը կորցնել

(մեկի) ասեղը թելել – (մեկի) ջրաղացին ջուր լցնել

Ձեռք գցել – ձեռք բերել

Պատի ծեփ դառնալ – գույնը գցել

Leave a comment