1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիաայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:
Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:
«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:
Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:
2.Լրացրու’ բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգապահ, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք, սիգապանծ, խորդուբորդ, կմախք, կցկտուր, ճեպընթաց, դժոխք:
3. Կազմի’ր 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.
երաշտ հունձ
խոտ բաժին
մաս դիմակ
խոժոռ հավ
մրջյուն խցիկ
բեռ բույն
Երաշտահավ, խոտհունձ, մասնաբաժին, խոժոռադեմ, մրջնաբույն, բեռնախցիկ
4..Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմի’ր 6 նախածանցավոր բառ.
ենթ գիծ
նախ դարձյալ
հար սպա
արտ տևել
վեր միշտ
առ սահման
ենթասպա, նախագիծ, հարատևել, արտասահման, վերադարձյալ, առմիշտ
5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը 1 բառով և կազմիր նախադասություն:
Քարը քարին չթողնել
Քարը քարին չթողնել դարձվածքը նշանակում է ավերել։
Նա այնքան էր աշխատում էր, որ քարը քարին չթողներ։
6. Տրված բառակապակցության ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր 2 նախադասություն:
Ափերից դուրս գալ
Ծովը միշտ անձրևին ափերից դուրս է գալիս։
Նա այնքան զայրացած էր, որ ափերից դուրս եկավ։
7. Տրված դարձվածքով կազմի’ր 1 նախադասություն:
Խելքը գլուխը հավաքել
Նա խելքը գլուխը հավաքեց և սկսեց գործերը արագ-արագ անել։
8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
Դժբախտ – թշվառ, անբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տարաբախտ
Հին – հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի
Փնթփնթան – դժգոհ, դժկամ
Անկայուն – երերուն, անհաստատ, խախուտ, դողդոջուն
Տոկուն – դիմացկուն, պինդ, ամուր
8. Առանձնացրու’ հոմանիշային 6 զույգ:
Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք, թախիծ, արեգակ, երեկո, արդյունք, տաբատ, նոխազ
Մթնշաղ – երեկո
անդրավարտիք – տաբատ
ցասում – բարկություն
արփի – արեգակ
փափագ – բաղձանք
արգասիք – արդյունք
9.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.
Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ, վճիտ:
Կարևոր – երկրորդական
փոքրոգի – վեհանձն
երանգավառ – դժգույն
համր – խոսուն
չոր – տամուկ
խորդուբորդ – ողորկ