
Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

Շեղանկյան հատկությունները
Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):
2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°
Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ
5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD
6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)
7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում շեղանկյուն։ GEOGEBRA ծրագրով գծել շեղանկյուն։
Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
2․ Թվարկել միայն շեղանկյանը բնորոշ հատկությունները։
1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):
2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°
5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD
6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)
7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
3․ Շեղանկյան անկյուններից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Հաշվել շեղանկյան անկյունները:
x + 2x + x + 2x = 6x
6x = 360
x = 60o
2x = 120o
Պատ․՝ Շեղանկյան անկյուններն են՝ 60o, 120o, 60o, 120o
4․ Հաշվել շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 59° է:
180o – 59o = 121o
59o, 121o, 59o, 121o
5․ Հաշվել շեղանկյան պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 3.25 դմ է:
P= 4 ․ 3.25 = 13դ