1. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր 6 վերջածանցավոր բառ.
ծակոտել ուք
խաչագող ան
կալվածատեր ոն
քսայուղ յալ
հավելավճար կեն
կովկիթ ություն
Ծակոտկեն, գողոն, տերություն, քսուք, հավելյալ, կթան
2. Փակագծում տրված բառերը տեղադրի’ր բաց թողնված տեղերում` ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռվել պարտեզում, որտեղ անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող ծխի սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից , ձգտում էր դեպի երկնասլաց սյուների նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձունքները :
(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)
3.Աշուն
Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ գեղեցկություն ունի Հայաստանի աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր նախշազարդ հագուստով։ Ծառերի վրա ոսկու պես բոցկլտում են գույնզգույն տերևները։ Երգեցիկ թռչունները թռչում են։ Նրանք շուտով ճամփորդելու են դեպի հարավ։ Շնորհիվ երկնքում կախված ոսկեզօծ գնդիՙ շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Գոյական – Հայաստան, աշուն, բնություն, հագուստ, ծառեր, ոսկի, տերևներ, թռչուններ, հարավ, երկինք, գունդ, ամպեր, երկինք, արև, կեսօր, քամի, ծաղիկ, հրաժեշտ, մայր, արև, թախիծ, բնություն, հմայք
ածական – յուրօրինակ, գեղեցկություն, զարմանալիորեն, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, մեթընդմերթ, պայծառություն, մեղմօրոր, քնքշաբար, աշնանային, գունագեղ, հանդարտորեն
բայ – հիացնել, բոցկլտալ, թռչել, ճամփորդել, կախվել, շողարձակել, սահել, փաթաթվել, կորցնել, խաղալ, նազել, հասկանալ, տալ, թաքնվել
4. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենի – մայրենի, ուռենի
խոսուն – շարժուն, սահուն
մրգատու – ձեռնատու, հարկատու
մականուն – ազգանուն, դերանուն
նեղացկոտ – ծիծաղկոտ, դաղդաղկոտ
լացկան – ածական, գրական
առհավետ – բուրավետ, հարմարավետ
ազդակ – տնակ, պնակ
զորեղ – ուժեղ, համեղ
ոսկեգույն – մանուշակագույն, արծաթագույն
առավելագույն – մարմնագույն, նարնջագույն
բանակ – պահակ, կայծակ
խոսք – միտք, վազք
միածին – բազմածին, վերին
ելույթ – մրցույթ, համույթ
սահնակ – ճոճանակ, հաղթանակ
միաբան – հնաբան, նախաբան
ձգան -դերասան, կայան
տիրացու – հարսնացու, սերմացու
5. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ – սրտային, անսիրտ
լույս – լուսավոր
սեր – սիրային
տուն – տնային
ցավ – ցավոտ, անցավ
ձև – ձևավոր
շող – շողացող
հույզ – հուզական
վաստակ – վաստակավոր
հրապույր – հրապուրիչ, անհրապույր
ժպիտ – ժպտագին
գույն – գունավոր, գույնզգույն
6. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ. օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:
վախկոտ – քաջարի
խիտ – նոսր
յուրային – օտար
զուլալ – պղտոր
շնորհալի – անտաղանդ
ցնծուն – թախծոտ
միամիտ – խորամանկ
7.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:
Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:
Նենգամիտ – չարամիտ – խարդախ
աժդահա – վիթխարի – հսկա
ցասկոտ – բարկացկոտ – զայրացկոտ
ամբարտավան – գոռոզամիտ – ինքնահավան
հզոր – զորեղ – հուժկու
8. Վար, բադ, բուն, ծածկ, բանկ, սար, կարգ, մարգ, մատ, կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:
Վար – վայր
բադ – բարդ
բուն – բույն
ծածկ – ծածուկ
բանկ – բանակ
սար – սանր
կարգ – կարագ
մարգ – մարագ
մատ – մարտ
կաթ – կարթ
9. Բառաշարքում առանձնացրու հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:
Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր:
10. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը:
Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:
Բուլկի – հացիկ
պոնչիկ – փքաբլիթ
կողիկ – կոտլետ
մարկետ – խանութ
բազար – շուկա
սալաթ – աղցան
բագաժ – ուղեբեռ