Հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին

Մոնղոլիան մինչ այսօր էլ գոյություն ունի, սակայն մոնղոլնները, որոնք ապրում են մեր օրերում այն նույն մոնղոլները չեն, ում մասին մենք կարդացել ենք պատմության դասագրքերում: Այսօրվա մոնղոլների նախահայրերը ձիեր հեծած թալանում ու գրավում էին նոր հողատարածքներ այնպիսի անգթությամբ, որի մասին վիկինգներն ուղղակի կերազեին: Ամեն դեպքում, հենց այդպես են շատերը պատկերացնում մոնղոլներին: Այո, հին մոնղոլները քաջ ու դաժան մարտիկներ էին, սակայն նրանք նաև զարմանալիորեն զարգացած ու մշակույթով հարուստ մարդիկ էին:

13-րդ դարում մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանության տակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։ 15-րդ դարում մոնղոլներ բաժանվեցին արևելյան և արևմտյան խմբերի, իսկ 16-րդ դարում արևելյանը բաժանվեց հյուսիսայինի և հարավայինի։ Արևմտյան մոնղոլները, որ հայտնի էին օյրաթներ անվանմամբ, 16-րդ դարի 30-ական թվականներին ստեղծեցին Օյրաթական խանությունը։ Նրանց հետնորդները մասամբ մտան Մոնղոլիայի, Չինաստանի մոնղոլների և կալմիկների կազմում։ Արևելյան խմբի հյուսիաային մասը 15-րդ դարում ընդունեց «խալխա» անվանումը։

 1․ Սուբուտայ

mongol01

Սուբուտայը երևի ամենակարևոր պատճառներից է, որ Չինգիզ Խանին հաջողվել է ստեղծել մեծ Մոնղոլական կայսրությունը: Սուբուտայը մոնղոլների գլխավոր ստրատեգն էր, ով տարբեր ռազմավարություններ էր մշակում պատերազմների ժամանակ, որոնք էլ մոնղոլներին հաղթանակ էին բերում:
Նա ոչ միայն մոնղոլների, այլև աշխարհի պատմության ամենախելոք ռազմագետ էր, ամենահմուտ հրամանատարն ու ռազմական առաջնորդը:
Սուբուտայն առաջինն էր, ով պաշարողական ռազմավարություն է մշակել ու ռազամական տեղեկատվության ստացման ռազմավարություն մշակել: Նա միշտ կարողանում էր իմանալ, թե ինչ ստրատեգիա է մշակել թշնամին և նոր միայն դրանից հետո ինքը ծրագրում մոնղոլների ռազմական քայլերը: Նա միշտ նոր բաներ էր սովորում, խորհրդակցում ճարտարագետների ու իմաստուն մարդկանց հետ, որի արդյունքում նա կարողանում էր ճիշտ մշակել ռազմավարությունն ու մոնղոլններին ռազմական հաջողություն բերել:

2․ Թաթարներ

followers-of-Genghis-Khan

Գրավված մարդիկ մոնղոլներին երբեմն թաթարներ էին անվանում: Սա այն պատճառով, որ մոնղոլներն իրենք իրենց «Թաթա» էին անվանում: Երևի մարդիկ հնչյուններն ավելի շատ նմանեցնում էին հռոմեական դիցաբանության մեջ դժոխքի անվանը` Տարտարոսին, իսկ «թաթար» նշանակում է «Տարտարոսի մարդիկ»:
Այսօր թաթար են անվանում էթնիկ թուրքերին, ովքեր ապրում են Ռուսաստանի, Ղազախստանի ու Սիբիրի տարածքում:

3․ Հանդուրժողականությունը

177407983

Հանդուրժողականությունը կարծես մոնղոլների ռազմավարություններից մեկն էր: Բազմաթիվ տարբեր ցեղերի ու մշակույթների մարդկանց նվաճելով ու տիրելով` նրանք օգտագործում էին նաև տվյալ մշակույթի առանձնահատկություններն ու սովորություններն, ու զարգացնում էին իրենցը: Նրանք նույնիսկ տարբեր կրոնական հավատալիքներ ունեցքող ցեղերից կրոնական հարկ էին հավաքում` օգուտ քաղելով բազմազանությունից ու նաև այդպիսով պահպանելով տարբեր մշակույթների առանձնահատկությունները:

 4․ Զենքերը

Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

5․ ՈսկեՀորդա

178394589

Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:

Տեղեկության մասին՝ այստեղ, այստեղ

Leave a comment