Ածական

1. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի: Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ – մեծ, խոշոր, համեստ

Բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ

Ածանցավոր – ուժեղ, հոտավետ, հոդային, սիրելի

Բարդ ածանցավոր – առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

2. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:

Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, անիմաստ, անգույն, գունեղ, ոսկեղեն, ոսկյա, երկաթյա, երկաթեղեն, անհամ, համեղ

3. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել – վստահելի

համակրել – համակրելի

բացատրել – բացատրելի

դյութել – դյութիչ

գրավել – գրավիչ

հուզել – հուզիչ

բարկանալ – բարկացած

վախենալ – վախենալու

ամաչել – ամաչկոտ

պարծենալ – պարծենկոտ

4. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գլուխ ունեցող – յոթգլխանի

երկու երես ունեցող – երկերեսանի

երկու փող ունեցող – երկփողանի

եռանդով օժտված – եռանդուն

շատ բուրդ ունեցող – բրդոտ

գույն ունեցող – գունավոր

թևեր ունեցող – թևավոր

մեծ ուժ ունեցող – ուժեղ

երեք տարի (ամ) տևող – եռամյա

տասը տարեկան – տասնամյա

5. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռուն, հնչյուն, շաչյուն, խոհուն, դողդոջյուն:

6. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:

Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:

Քաղցրահնչյուն մեղեդի – քաղցր հնչյունով մեղեդի

Քնքշաշրշյուն զգեստ – քնքուշ շաշրշյունով զգեստ

Բարեհնչյուն ձայն – բարի հնչյունով ձայն

Դառնահնչյուն ոռնոց – դառը հնչյունով ոռնոց

Leave a comment